Գաղտնիք չէ, որ հայկական բուհերում ուսանողները հաճախ ստիպված են լինում գրել անհետաքրքիր, տարեցտարի կրկնվող, նույն թեմայի շուրջ աշխատանքներ այն դեպքում, երբ մենք ապրում ենք տեխնոլոգիական ամենաարագ ու ամենահետաքրքիր զարգացման ժամանակաշրջանում, քան երբևէ եղել է:
Մեծ լաբորատոր գործիքներ չպահանջող ՏՏ ոլորտի մասով ես միշտ զարմացել եմ, որ Հայաստանում ակտիվ ընկերությունները, որոնց մոտ ծագում են իրական կյանքին մոտ և ուսանողական աշխատանքների համար բազմաթիվ հարմար խնդիրներ, կանալներ չեն մշակել, որոնցով դրանք կուղղորդեն նման խնդիրներ լուծել ցանկացող ուսանողներին:
Այլ երկրներում աշխատելիս ես ունեցել եմ բազմաթիվ գործընկերներ, որոնք, լինելով նաև ուսանողներ, ընկերությունում իրենց արած գործը զարգացրել ու ներկայացրել են որպես ուսանողական աշխատանքներ:
Ես որոշեցի իմ հնարավորությունների սահմաններում օգնել ցանկացողներին.
Ուսանողներ Եթե ՏՏ ֆակուլտետի ուսանող ես, որը հետաքրքիր, իրական աշխարհին մոտ խնդիրներ կուզենա լուծել, կամ ոչ ՏՏ՝ բնագիտական / ինժեներական / տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող ես և կցանկանաս ծրագրավորման միջոցով նմանատիպ խնդիրներ լուծող թիմի մաս կազմել: Օրինակ՝ քիմիկոս ես և պատրաստ ես տեսական մասով օգնել: Կամ՝ տնտեսագետ ես և կուզես օգնել նոր կրիպտարժույթ մշակել:
Մասնագետներ Եթե քո գործնական առորյայում հանդիպում են բավարար մեկուսացման աստիճանի խնդիրներ (այսինքն՝ խնդիրներ, որոնք կարելի է մի ժամվա մեջ բացատրել աշխատասեր ուսանողին և որոնք լուծելու համար պետք չեն լինի մեծ ու բարդ ծրագրային third-party գործիքներ), որոնք ինքդ լուծել չես հասցնում, կամ այլ նկատառումներով տեսնում ես, որ այն հարմար կլինի ուսանողական ինքնուրույն աշխատանքի համար:
Ընդհանրապես, կրկնեմ՝ լավ կլինի նմանատիպ բան մեծ կազմակերպությունները նախաձեռնեն, այլ ոչ թե անհատները, բայց մինչև դա լինի, կարող եք ինձ հետ կապ հաստատել (օրինակ՝ Լինկդինով):
Ինքս միշտ ունեմ մի երկու տասնյակ խնդիրներ տարբեր ոլորտներից, որոնց մի մասը կարելի է հարմարեցնել այս նպատակով: Կարող եմ օգնել ծրագրավորման հիմքն ու գործը արդյունավետ կազմակերպելու հարցում, եթե ցանկանաք:
Նաև եթե ունեք սեփական գաղափարներ և չեք կողմնորոշվում, թե որտեղից սկսել, ինչպես հիմքը դնել և ինչ հերթականությամբ գնալ, կփորձեմ օգնել:
Ամբողջական Պրոյեկտներ
- Find Exoplanets (մեր արեգակնային համակարգից դուրս՝ մեր գալակտիկայում)
- Periodic Table
- Parallel History
- Messy Table Detection
- EDA & Materials Science tools with web stack UI
- GenAI file processing
- Camera feed to log of events
- Image content search with on-device OCR
- Audio content search
- UI tool for mass data labeling
Ալգորիթմային
- Semantic string search